Մատչելիության հղումներ

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել


Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ ծննդյան օրվա առիթով:

«Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը`վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը», - ասված է հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ էլ հաղորդվեց, որ Ալիև-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով էլ՝ Պուտինն ու Ալիևը,- «այլ հարցեր ևս քննարկել են և դա շատ կարևոր է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG