Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, կոլաժ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, կոլաժ, արխիվ

«Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել», - պնդում է Փաշինյանը:

Մայր Աթոռ - իշխանություն հակամարտությունն ավելի քան չորս տարվա պատմություն ունի՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ, դրանից հետո փոխադարձ քննադատությունները պարբերաբար թեժանում են:

Այսօր առավոտից վարչապետը եկեղեցուն ուղղված վիրավորական ու քննադատական գրառումների շարք է սկսել:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG