Մատչելիության հղումներ

ՀՀ խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս զոհերի հիշատակը


Հայաստանի խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտգործնախարարի և այլ պաշտոնյաների հիշատակը։

Առաջարկը հնչեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակացության քարտուղար Արծվիկ Մինասյանի կողմից։

Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս վեց հոգի զոհվեցին իրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան: Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG