Մատչելիության հղումներ

Վարորդ Էդգար Այվազյանը տուժող է ճանաչվել


Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է ճանաչվել, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Օրերս Քննչականը հաղորդել էր, որ քրեական գործ են հարուցել բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածով:

Ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի՝ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից բռնություն է գործադրվել փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ, մասնավորապես՝ վարորդին բռնությամբ հանում են մեքենայից, քաշքշում և պառկեցնում գետնին, հագցնում ձեռնաշղթաներ, այն պայմաններում, երբ անձը որևէ դիմադրություն չի ցուցաբերում։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ը վերոգրյալի առթիվ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել և խնդրել նախաձեռնել քրեական վարույթ՝ ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդում:

Էդգար Այվազյանը, ով ահազանգել էր մարտի 31-ին բռնության մասին, «Ազատությանը» պատմել է, որ շտապում էր պապի հուղարկավորությանը, երբ Երևանի կենտրոնում հայտնվել է երկարատև խցանման մեջ, մյուս վարորդների պես զայրացել ու ազդանշան տվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG