Հռոմի պապ Լևոն 14-րդը լրատվամիջոցներին խրախուսում է որպես պատնեշ ամուր կանգնել «սուտ խոսելու հին արվեստի» ու մանիպուլյացիայի դեմ և աջակցություն հայտնում ազատ, անկախ ու օբյեկտիվ լրագրությանը։
Միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը Պապը կոչ է արել ազատ արձակել ձերբակալված լրագրողներին՝ ընդգծելով, որ լրագրողների աշխատանքը երբեք որպես հանցանք չպետք է դիտարկվի:
«Մենք մեծամասամբ նրանց ենք պարտական, որ գիտենք, թե ինչ է կատարվում Գազայում, Ուկրաինայում և ռումբերից արնահոսող բոլոր այլ վայրերում», - ընդգծել է Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։