Մատչելիության հղումներ

Պապոյանին հրավիրել են ԱՄՆ՝ քննարկելու այդ թվում «Թրամփի ուղու» մանրամասները


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, արխիվ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, արխիվ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարին հրավիրել են Միացյալ Նահանգներ՝ այդ թվում «Թրամփի ուղու» հետ կապված մանրամասները քննարկելու: Այս մասին նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց այսօր ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

Պապոյանը նշեց, որ պաշտոնական հրավերն արդեն կա, և ինքը մեկնելու է:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց, որ «Թրամփի ուղու» հետ կապված աշխատանքները շարունակվելու են Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG