«Բրյուսելը ընտրում է հակամարտության, այլ ոչ թե երկխոսության ուղին», - այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ մեկնաբանելով ԵՄ ղեկավարության որոշումը, որի համաձայն Վրաստանը չի հրավիրվելու է դաշինքի ընդլայնման հարցով նոյեմբերի 18-ին կայանալիք գագաթաժողովին։
«Սա ևս մեկ վկայությունն է այն բանի, որ ԵՄ հրաժարվում է եվրոպական արժեքներից։ Երբ Բրյուսելը կվերադառնա այդ արժեքներին, նույն րոպեին հարաբերություններում առկա բոլոր խոչընդոտները կվերանան»,-հայտարարել է Պապուաշվիլին։