ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Պապիկյանի այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։
Հայաստանն ու Միացյալ Նահանգներն երկու անգամ Հայաստանում համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Մեկն անցած տարվա սեպտեմբերին էր՝ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողների մասնակցությամբ, մյուսն՝ այս տարվա հուլիսին։
Հայ-ռուսական լարվածության պայմաններում հայ - ամերիկյան զորավարժությունները պարբերաբար քննադատում էր պաշտոնական Մոսկվան՝ այն մտահոգիչ համարելով։