Մատչելիության հղումներ

Պակիստանը հայտարարում է 12 հնդկական ԱԹՍ-ների ոչնչացման մասին


Հնդկաստանն անցած գիշեր շարունակել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքին, հայտարարել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ ընդգծելով, սակայն, որ երկրի ՀՕՊ ուժերին հաջողվել է հետ մղել հարձակումը։

«Մայիսի լույս 8-ի գիշերը Հնդկաստանը ևս մեկ ագրեսիվ գործողության դիմեց՝ Harop տեսակի անօդաչու թռչող սարքեր արձակելով մեր երկրի մի շարք շրջանների ուղղությամբ։ Պակիստանի զինված ուժերը բերվել էին մարտական բարձր պատրաստության վիճակի, ուստի նրանց հաջողվեց Harop տեսակի 12 անօդաչու սարք ոչնչացնել։

Դա տեղի է ունեցել երկրի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Լահոր և Ռավալպինդի քաղաքներում ինչպես նաև Կարաչիի մերձակայքում»,- հայտարարել է Պակիստանի բանակի խոսնակ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։

XS
SM
MD
LG