Մատչելիության հղումներ

Պաղեստինցիները թակարդված են Իսրայելի բանակի, նորաբնակների և «Համաս»-ի կառավարման միջև. ՄԱԿ

Պաղեստինցի քաղաքացիական անձինք թակարդված են իսրայելական ուժերի «զանգվածային վայրագությունների», իսրայելցի նորաբնակների և «Համաս» շարժման կառավարման միջև, որը հիմնված է վախի վրա, ասվում է ՄԱԿ-ի իրականացրած հետաքննությունում:

ՄԱԿ-ի Միջազգային հետաքննական անկախ հանձնաժողովը հավելել է, որ պատերազմից ավերված Գազայի հատվածում և օկուպացված Արևմտյան ափին քաղաքացիական անձանց իրավունքները «համակարգված և միտումնավոր» ձևով լրջորեն խախտվում են:

Հետաքննական խումբը, որն անցած տարի եզրակացրել էր, որ Իսրայելը «ցեղասպանություն» է գործել Գազայի հատվածում, նոր զեկույցում նկարագրում է, թե ինչպես են պաղեստինցի քաղաքացիական անձինք ավելի ու ավելի հաճախ իսրայելցի նորաբնակների հարձակումների թիրախ դառնում «օկուպացված Արևմտյան ափին, որտեղ բռնության աճ է գրանցվել 2023-ի հոկտեմբերին Գազայի դեմ Իսրայելի պատերազմի սկսվելուց ի վեր:

«Ներգաղթյալների կողմից բռնությունը Իսրայելի քաղաքականության ուղղակի արդյունքն է, որն աջակցում, հնարավորություն է տալիս և պաշտպանում է նրանց գործողությունները»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ Սրինիվասան Մուրալիդհարը։

2023-ի հոկտեմբերից բռնկված Գազայի պատերազմի հետևանքով առ այսօր սպանվել է ավելի քան 72,900 պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 173,000-ը:

Իսրայելի կողմից շուրջ 2000 մարդ է սպանվել:

XS
SM
MD
LG