Մատչելիության հղումներ

Պաղեստինի դրոշով ակտիվիստը 16 ժամ է անցկացրել Բիգ Բեն-ի վրա


Լոնդոնում Պաղեստինի դրոշով ակտիվիստը բարձրացել է Վեսթմինսթերյան պալատի ժամացույցի աշտարակի՝ Բիգ Բենի վրա, նրան այնտեղից հեռացրել են միայն 16 ժամ անց:

Ինչպես գրում է The Independent-ը, փրկարարները երեք անգամ բանակցել են հրշեջ վերելակից և խնդրել ակտիվիստին իջնել, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ դա կանի միայն իր պայմաններով: Նա նաև սպառնացել է ավելի վեր բարձրանալ, եթե իրեն մոտենան։

Ակտիվիստը եթեր է վարել Instagram-ում, որտեղ ասել է, որ բողոքում է «ոստիկանական բռնաճնշումների և պետական բռնության դեմ»։ Նա իր արարքը բացատրել է բողոքի ցույցով՝ Բիգ Բենն անվանելով այսպես կոչված՝ «ժողովրդավարության կենտրոն» Մեծ Բրիտանիայում:

Ակտիվիստը Բիգ Բեն է բարձրացել մարտի 8-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, նրան այնտեղից իջեցրել են կեսգիշերին, իսկ հետո ձերբակալել։

Միջադեպի պատճառով փակվել է Վեսթմինսթերյան կամուրջը, ինչպես նաև չեղարկվել են բոլոր էքսկուրսիաները խորհրդարանի տարածքում։

«Ազատություն Պաղեստինին» և «դու հերոս ես» կարգախոսներով մի խումբ մարդիկ են հավաքվել Բիգ Բենի դիմաց այս ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG