Մատչելիության հղումներ

Ուշակով․ «Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ առաջիկա հավաքին»


Արխիվ
Արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ հավաքին, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել է, որ ԵԱՏՄ հավաքը կայանալու է ոչ թե նախագահող պետության՝ Հայաստանի, այլ Ռուսաստանի տարածքում։

«Դեկտեմբերի 25-ին Պետերբուրգում կայանալու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով այդ նիստը կկայանա ռուսաստանյան տարածքում, բայց այն կնախագահի Հայաստանի վարչապետ Փաշինյանը»,- նշել է Ուշակովը։

Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

XS
SM
MD
LG