Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Սու-27 կործանիչ է վթարի ենթարկվել


Ուկրաինայում Սու-27 կործանիչ է վթարի ենթարկվել, օդաչուին հաջողվել է կատապուլտվել, այս մասին հայտնում է երկրի ռազմաօդային ուժերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր «զորքերին օդային աջակցություն ցուցաբերելիս, թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքերի կողմից օդային հարձակումը հետ մղելու բարդ մարտական առաջադրանք կատարելիս»։

Տեղի ունեցածի պատճառների մասին չի հաղորդվում, ըստ պաշտոնական հաղորդագրության, հետաքննություն է սկսվել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG