Մատչելիության հղումներ

Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց կա և մնացել է մեկ հարց. Ուիթքոֆ


Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց կա և մնացել է մեկ հարց, շվեյցարական Դավոսում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ այսօր մեկնում է Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան ծրագիրը:

«Կարծում եմ՝ մեզ մեկ հարց է մնացել։ Մենք այս հարցը մի քանի անգամ քննարկել ենք, ինչը նշանակում է, որ այն կարող է լուծվել, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն», - նշել է Ուիթքոֆը:

Ամերիկացի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե որն է այդ հարցը՝ հավելելով, որ լավատես է: Ուիթքոֆն այնուհետև գովեստի խոսքեր է ասել ուկրաինական պատվիրակության մասին, շեշտել, որ Ուկրաինայի նախագահը միշտ հասանելի է զրույցի համար։

Ուիթքոֆը նաև նշել է, որ Դավոսում ուկրաինական թիմի հետ քննարկել է Ուկրաինայի ապագա տնտեսական հեռանկարները, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի՝ երկիրն անմաքս առևտրի գոտի դարձնելու գաղափարը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG