Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հետաքննություն է սկսվել Պաշտպանության նախարար Ումերովի դեմ


Ուկրաինայի հակակոռուպցիոն գրասենյակը հաստատել է մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն պաշտոնական հետաքննություն է մեկնարկել Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գործողությունների առթիվ։

Մի շարք հասարակական կազմակերպություններ նախարարին մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման համար։

Ուկրաինայի ոչ-կառավարական սեկտորի ներկայացուցիչները պնդում են, որ Պաշտպանության նախարարը գերազանցել է իր լիազորությունները՝ անցած շաբաթավերջին պաշտոնանկ անելով Պաշտպանական գնումների գործակալության ղեկավար Մարինա Բեզրուկովային։

Ումերովը պնդում էր, որ Բեզրուկովան և պաշտպանության փոխնախարար Օլեգ Կլիմենկովը տապալել են սպառազինության գնումների գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG