Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը կհեռանա պաշտոնից, հայտնել Է Պետդեպարտամենտը:
Նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակված Բրինքը Կիևում դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մայիսից:
«Նա այնտեղ դեսպան է եղել երեք տարի, դա երկար ժամանակահատված է պատերազմական գոտում»,-ապրիլի 10-ին լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը։
Սպասվում է, որ նա կլքի իր պաշտոնը առաջիկա շաբաթներին։ Պատճառները չեն հաղորդվում, սակայն Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ այդ քայլն արվել է դեսպանի կամքով:
Ուկրաինայի նախագահը նախորդ շաբաթ քննադատել էր ԱՄՆ դեսպանին՝ ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա Ռուսաստանի մահացու հրթիռային հարվածի վերաբերյալ արձագանքի համար, որտեղ Բրինքը չէր նշել Ռուսաստանը որպես դրա համար պատասխանատու:
Երկու օր անց ռուսական հրթիռային հարվածի մասին հաղորդագրության մեջ դիվանագետը հիշատակել Էր Ռուսաստանին: