Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ոստիկանությունը տեղեկություն է հրապարակել Իրինա Ֆարիոնի սպանության մասին


Ուկրաինայի ոստիկանությունը տեղեկություն է հրապարակել Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնի սպանության համար կասկածվողի մասին: Ըստ գերատեսչության կայքում հրապարակված տեղեկության, նա մոտ 20 տարեկան երիտասարդ է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի բնակիչները վերջին երկու շաբաթվա ընթացքում հաճախ են նկատել կասկածելի երիտասարդի, ով երկար ժամանակ նստել է այն տան մոտ գտնվող նստարանին, որտեղ ապրում էր Ֆարիոնը։

«Հրաձգողը նախօրոք պատրաստված էր, և դա ինքնաբուխ սպանություն չէր, թե որքան ժամանակ է նա պատրաստվել՝ մեկ կամ երկու շաբաթ, ցույց կտա ժամանակը», - ասել է Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է տեղի ունեցածը՝ ասելով, որ «բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս հարձակման համար, պետք է կրեն ողջ պատասխանատվությունը»։

Ուկրաինայի ամենահայտնի ազգայնական գործիչներից մեկը՝ Իրինա Ֆարիոնը սպանվել է ուրբաթ երեկոյան:

Ֆարիոնը հայտնի էր Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի կիրառման դեմ իր կոշտ ելույթներով։ Նախորդ տարի նա հայտնվել էր սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ «ուկրաինական բանակի կազմում կռվող ռուսախոս զինվորականները իսկական ուկրաինացիներ չեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG