Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է հարգվի, իսկ նրա անվտանգությունը պետք է երկարաժամկետ հեռանկարում երաշխավորվի Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի շրջանակներում, հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
Նրանք միանման հաղորդագրություններ են հրապարակել սոցիալական ցանցերում Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո: