Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հետ շփման գծում 700 հազարից ավելի ռուսաստանցի զինվոր կա. Պուտին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

«Հատուկ ռազմական գործողության» մասնակիցները պետք է ստանձնեն ղեկավար պաշտոններ, հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ուկրաինայի հետ շփման գծում ավելի քան 700 հազար ռուսաստանցի զինվոր կա, հայտարարել է Ռուսաստանի նախագահը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

Կրեմլն Ուկրաինայի դեմ պատերազմը «հատուկ ռազմական գործողություն» է անվանում։ Վլադիմիր Պուտինն ասել է, թե դրա մասնակիցները պետք է ղեկավար պաշտոններ զբաղեցնեն:

«Վստահ եմ՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցները դրական ներդրում կունենան քաղաքական կուսակցությունների ու պետական կառույցների աշխատանքներում, նրանք փոխարինելու են մեզ», - հայտարարել է Պուտինը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG