Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պաշտոնյա Իգոր Գրուշևսկուն մահացած են գտվել իսպանական Վիլյախոյոսայի Կալա Ալտա բնակելի համալիրում։ Այդ նույն համալիրում է սպանվել ռուս օդաչու Մաքսիմ Կուզմինովը, որը 2024 թվականի փետրվարին անցել էր Ուկրաինայի զինված ուժերի շարքերը։
«Ուկրաինսկա պրավդա»-ն, հղում անելով իսպանական El Espanol պարբերականին, նշում է, որ Գրուշևսկին մահացել է անհասկանալի հանգամանքներում․ նրա մարմինը առանց բռնության ակնհայտ նշանների հայտնաբերվել է բնակելի համալիրի լողավազանում։
61-ամյա Գրուշևսկին Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության, իսկ ավելի ուշ՝ Ազգային ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա էր։