Ուկրաինայի ռազմածովային ուժերը խոցել են Ռուսաստանի Ռոստովի մարզում գտնվող С-300 հակաօդային համալիրը, հարվածի հետևանքները դեռ ճշտվում են, հայտնել է Ուկրաինայի Գլխավոր շտաբը։
Գերատեսչությունը պնդում է, որ ռուսական ուժերը «նաև S-300 հրթիռներ են օգտագործում ուկրաինական խաղաղ քաղաքների վրա հարձակվելու համար»։
Ռուսական կողմն այս հարվածի մասին մանրամասներ չի հաղորդում։
Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը միայն հայտնել է, որ տարածաշրջանում ուկրաինական հրթիռ է խոցվել՝ առանց լրացուցիչ մանրամասների։
Մինչ այդ Մոսկվայի իշխանություններն են հայտարարել Ուկրաինայի կողմից դրոններով գրոհի մասին։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ «սա անօդաչու սարքերով Մոսկվայի վրա հարձակման ամենալայնածավալ փորձերից մեկն է»։
Մոսկվայի քաղաքապետը զոհերի և նյութական վնասների մասին տեղեկություններ չի հայտնել։