Մատչելիության հղումներ

Ուկրաինան խոչընդոտ չէ խաղաղության ճանապարհին. Զելենսկին՝ Թրամփին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արձագանքելով Սպիտակ տան ղեկավարին, հայտարարել է, որ Ուկրաինան խոչընդոտ չէ խաղաղության ճանապարհին:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ոչ թե ՌԴ, այլ Ուկրաինայի նախագահն է ձգձգում խաղաղության գործընթացը:

«Մենք նաև խոսել ենք Ամերիկայի հետ դիվանագիտական աշխատանքի մասին. Ուկրաինան երբեք խոչընդոտ չի եղել խաղաղության ճանապարհին», - ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցը:

Իր մեկնաբանություններում Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի շարունակական հարձակումներն ուկրաինական էներգետիկ և այլ օբյեկտների վրա ցույց են տալիս, որ Մոսկվան խաղաղություն չի ցանկանում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին հավատարիմ չէ խաղաղության օրակարգին՝ ասելով, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսական կողմը բաց են մնում բանակցությունների համար:

Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան ավելի ակտիվ կլինի դիվանագիտական ջանքեր գործադրելու հարցում։

XS
SM
MD
LG