Մատչելիության հղումներ

Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին միանալու մասին․ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Նախքան Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահին ընդունելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ի միանալու մասին։

«ՆԱՏՕ, դուք կարող եք մոռանալ դրա մասին։ Կարծում եմ, որ հավանաբար դա է պատճառը, որ այս ամենը սկսվեց»,- Associated Press-ի փոխանցմամբ ասել է Թրամփը։

Հաղորդվում է, որ նախագահ Թրամփը նաև ասել է, որ հույս ունի շուտով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ համաձայնության գալու նպատակով։

Երեկ հաղորդվեց, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բնական պաշարների վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ։

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան AFP-ին ասել է, որ ստորագրումը կարող է տեղի ունենալ ուրբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG