Մարտի լույս 7-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են սկսել Ուկրաինայի էներգետիկ և գազային ենթակառուցվածքների վրա, հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։
«Ռուսաստանը փորձում է վնասել շարքային ուկրաինացիներին՝ ոչնչացնելով էներգետիկ և գազային ենթակառուցվածքները՝ թողնելով մեզ առանց լույսի և ջերմության»,- գրել է նախարարը՝ տեղեկացնելով, որ համապատասխան հնարավոր միջոցներ են ձեռնարկվում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները վերականգնելու ուղղությամբ։
Խարկովի քաղաքապետն էլ հաղորդել է Խարկովում քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածի մասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Նա չի հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։
Նրա խոսքով՝ հինգ մարդ վիրավորվել է, վնասվել է նաև օբյեկտի մոտ գտնվող բազմաբնակարան շենքը, բնակիչները տարհանվում են։
Ռուսական անօդաչու սարքերերի հարձակման մասին են հաղորդվում նաև Օդեսայից, Պոլտավայի մարզի Միրգորոդ շրջանից, այստեղ ԱԹՍ բեկորներն ընկել են առանձնատների վրա, երկու մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա։