Ուկրաինան առաջին անգամ խոստովանեց, որ Ռուսաստանի բանակը մտել է Դնեպրոպետրովսկի մարզ, որը նախկինում զերծ էր մարտական գործողություններից:
«Այո, նրանք մտել են, և մարտերը շարունակվում են այս պահին», - Դնեպրի ուժերի օպերատիվ-ռազմավարական խմբի խոսնակ Վիկտոր Տրեգուբովի խոսքներն է մեջբերում «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հիշեցնելով, որ անցած օրերին Կիևը հերքել է Մոսկվայի այն պնդումները, որոնց համաձայն՝ ռուսական բանակը գրավել է Դնեպրոպետրովսկում գտնվող Զապորիզկե և Նովոգեորգիևկա բնակավայրերը: