Մատչելիության հղումներ

Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին, այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նավահանգստի նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆինանսավորման համար, ինչպես նաև խոցել են Կրոնշտադտը՝ կարևոր ռազմական թիրախ, որը գտնվում է Ուկրաինայի պետական սահմանից ավելի քան 850 կմ հեռավորության վրա»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը:

Նախօրեին էլ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքով հարվածել է Ուկրաինայի Պոլտավայի մարզում գտնվող գազի արդյունահանման օբյեկտին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ուկրաինական «Նաֆթոգազ»-ը։

Ռուսական հարվածների հետևանքները Սումիում, հուլիսի 3,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները Սումիում, հուլիսի 3,2026թ.

Ուկրաինայի հյուսիսային Սումի քաղաքի կենտրոնում ռուսական հարվածի հետևանքով նախօրեին զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 27 մարդ, հայտնել են տեղի իշխանությունները:


XS
SM
MD
LG