Մատչելիության հղումներ

Ուկրաինան գործընկերներից «ստացել է հաստատում երեք Patriot-ներ տրամադրելու վերաբերյալ»


Ուկրաինան գործընկերներից ստացել է պաշտոնական հաստատում երեք Patriot հրթիռային պաշտպանության համակարգեր տրամադրելու վերաբերյալ, և այս պահին ընթանում են քննարկումներ ևս յոթ համակարգ ձեռք բերելու ուղղությամբ, հինգշաբթի լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Գերմանիայից ստացել եմ պաշտոնական հաստատում երկու համակարգի վերաբերյալ, Նորվեգիայից՝ մեկի։ Ներկայում համագործակցում ենք նաև Նիդեռլանդների գործընկերների հետ», – ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ միլիարդավոր դոլարների ամերիկյան զինատեսակներ, այդ թվում՝ Patriot հրթիռներ, կհատկացվեն Ուկրաինային։ Այս հայտարարությունը սկիզբ դրեց բանակցություններին այն մասին, թե որ գործընկերները կարող են մասնակցել զենքի գնման այս սխեմային։

Օդային պաշտպանությունն ապահովելուց բացի, Ուկրաինան հաջորդ տարում ունի 40 միլիարդ դոլարի ֆինանսական պակասորդ, որը պետք է ծածկվի, նշել է Զելենսկին:

Բացի այդ, Ուկրաինային անհրաժեշտ կլինի ևս 25 միլիարդ դոլար՝ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի համակարգերի արտադրության համար, հավելել է նա։

XS
SM
MD
LG