Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Եվրոպան պետք է ներգրավված լինեն ցանկացած խաղաղ բանակցություններում. Վադեֆուլ


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու ցանկացած նախաձեռնություն ողջունելի է, սակայն Կիևը և Եվրոպան պետք է ներգրավվեն:

«Հրադադարի և, ըստ էության, Ուկրաինայում ցանկացած հետագա խաղաղ զարգացման շուրջ բոլոր բանակցությունները կարող են քննարկվել միայն Ուկրաինայի հետ», - ասել է նա Բրյուսելում արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ:

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի մշակած նոր առաջարկը կոչ է անում Կիևին հրաժարվել իր տարածքի և զենքի մի մասից, հաղորդել են լրատվամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG