Վլադիմիր Զելենսկին այսօր առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ ուկրաինական զորքերը մուտք են գործել Ռուսաստանի Բելգորոդի մարզի տարածք։
«Մենք ներկա ենք թե' Կուրսկի և թե' Բելգորոդի մարզերում։ Դա ավելի քան արդարացի է, որովհետև պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է», - տեսաուղերձում նշել է Ուկրաինայի նախագահը։
Կիևում գործող Deep State կայքի տեղեկություններով` այսօրվա դրությամբ ուկրաինական զորքերը Բելգորոդի մարզում շուրջ 13 քառակուսի կիլոմետր տարածք են վերահսկում՝ հիմնականում Դեմիդովկա գյուղի շրջակայքում։