Մատչելիության հղումներ

Ուկրաինական կողմը պնդում է՝ Դնեպրում ռուսական ԱԹՍ հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել


Մարտի 28-ի ուշ երեկոյան Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Դնեպր քաղաքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել և խոշոր հրդեհ է բռնկվել հյուրանոցային և ռեստորանային համալիրում, բազմաթիվ առանձնատներում, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավար Լիսակը:

Ռուսական ուժերը Դնեպրին հարվածելու ժամանակ օգտագործել են ավելի քան 20 անօդաչու թռչող սարքեր, կա 19 վիրավոր: Լիսակը հայտնել է, որ վիրավորներից երեքը գտնվում են ծանր վիճակում:

Ուկրաինայի զինված ուժերը մարտի 28-ին հայտնել են, որ Ռուսաստանի Բրյանսկի շրջանում նախօրեին իրականացված հարվածի հետևանքով ոչնչացվել է անցակետի ռազմական ենթակառուցվածքը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բրյանսկի Սլուչովսկի շրջանի Պոգարի սահմանային անցակետին, հայտնում է Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Գլխավոր շտաբը հարվածն անվանել է պատասխան ուկրաինական բնակավայրերի վրա ռուսական բանակի՝ անօդաչու թռչող սարքերի շարունակվող հարձակումներին, որոնք ոչնչացնում են քաղաքացիական ենթակառուցվածքը և սպանում Ուկրաինայի քաղաքացիներին։

«Հայտնի է, որ ռուսական [անօդաչուների] արձակումները բազմիցս գրանցվել են Պոգարի տեղանքից: Նշված անցակետի ոչնչացումը նվազեցնում է հակառակորդի ներուժը՝ Ուկրաինայի ՊԲ ստորաբաժանումների դեմ մարտական գործողություններ իրականացնելու Սումիի շրջանում և Կուրսկի ուղղությամբ», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

ՌԴ ՊՆ-ն այս մասին տեղեկություններ դեռ չի հայտնել։






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG