Ուկրաինական հարվածի հետևանքով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Նովայա Կախովկա քաղաքի «ռուս պատգամավորների խորհրդի ղեկավար» Վլադիմիր Լեոնտևը։ Այս մասին հայտնել է Խերսոնի օկուպացված հատվածներում Կրեմլի կողմից նշանակված «նահանգապետ» Վլադիմիր Սալդոն։
Նա ավելի վաղ Տելեգրամում գրել էր, թե Լեոնտևը վիրավորվել է։
Ամիսներ առաջ ուկրաինական դատարանը Լեոնտևին հեռավար կարգով 15 տարվա ազատազրկման էր դատապարտել քաղաքապետ Բերիսլավ Շապովալովին առևանգելու գործով։