Ուկրաինան բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր է գործարկել դեպի Մոսկվա և արևմտյան Ռուսաստան, ինչպես նաև հարվածել արդյունաբերական գոտուն, որտեղ տեղակայված է զենքի հիմնական արտադրողը, հաղորդում են ռուսական Տելեգրամ ալիքները։
Ռուսական Astra Տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որում ինչպես նշվում է, ֆիքսված է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի արդյունաբերական գոտու վրա հարձակման պահը։ Ըստ այդ աղբյուրի՝ գործարանը Ռուսաստանի խոշորագույն միկրոէլեկտրոնիկայի արտադրողներից մեկն է, և ՌԴ պաշտպանության նախարարությունը նրա ամենամեծ պատվիրատուներից է:
Այս գոտում է գտնվում Սվերդլովսկի պաշտպանական գործարանը, որը պետական ձեռնարկություն է, արտադրում է պայթուցիկ նյութեր, արդյունաբերական քիմիական նյութեր, զինամթերք: Անհասկանալի է, թե արդյոք գործարանը, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, վնասվել է հարվածից:
Նիժնի Նովգորոդի շրջանի նահանգապետ Գլեբ Նիկիտինը հայտնել է, որ հարձակումը հետ է մղվել հակաօդային պաշտպանության համակարգերով, չորս հրշեջներ ստացել են բեկորային վնասվածքներ։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը խոցվել է 110 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 43-ը Կուրսկի, 27-ը՝ Լիպեցկի, 18-ը՝ Օրյոլի, ութը՝ Նիժնի Նովգորոդի, 6-ը՝ Բրյանսկի և մեկը՝ Մոսկվայի շրջանում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես հաստատել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է մայրաքաղաքի Ռամենսկի շրջանի վրա։
Ուկրաինացի պաշտոնյաները չեն մեկնաբանել հաղորդված անօդաչու թռչող սարքի հարձակումը։
Ուկրաինայի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար, լեյտենանտ Անդրեյ Կովալենկոն հաստատել է հարվածի մասին տեղեկությունը և ասել, որ գործարանն արտադրում է միկրոէլեկտրոնիկա ռուսական «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգերի, «Իսկանդեր» հրթիռների, ռադարների, անօդաչու սարքերի համար։
Ուկրաինական RBC Ukraine հրատարակությունը լուսանկարներ է հրապարակել՝ պնդելով, որ դրանք ցույց են տալիս գործարանի շենքի վնասի հետևանքները։
Ռուսաստանն իր հերթին, ըստ ուկրաինական կողմի, հարված է էներգետիկ ենթակառուցվածքին։