Մատչելիության հղումներ

Ուիթքոֆը Ֆլորիդայում անցկացված բանակցությունները որակել է «արդյունավետ և կառուցողական»


Ֆլորիդայում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի պաշտոնյաների միջև Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները կենտրոնացած էին դիրքորոշումների համաձայնեցման վրա, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը:

Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները նախօրեին հանդիպել են Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաների հետ, ապա առանձին՝ ուկրաինական պատվիրակության հետ, որը գլխավորել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Ուիթքոֆը սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ նշել է, որ կիրակնօրյա բանակցությունները եղել են «արդյունավետ և կառուցողական» և կենտրոնացել են «Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև ընդհանուր ռազմավարական մոտեցման» վրա։

Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչները հանդիպել էին նաև Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ: Ուիթքոֆը նշել է, որ Դմիտրիևի հետ իր բանակցությունները նույնպես «արդյունավետ և կառուցողական» են եղել։

«Ռուսաստանը շարունակում է լիովին հանձնառու լինել Ուկրաինայում խաղաղության հասնելուն», - X-ում գրել է Ուիթքոֆը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG