Ոստիկանությունը շաբաթը 7 օր ու 24 ժամ կարող է հսկել պետական ու համայնքային կառույցների շենքերի տեսախցիները։ Իրավապահներին նման հասանելիություն տալ ցանկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նրա հեղինակած օրինագիծն Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց, դրան կողմ էին միայն իշխանականները։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները ձեռնպահ, «Պատիվ ունեմ»-ը դեմ քվեարկեց նախագծին։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.