Մատչելիության հղումներ

Խարկովի մարզում հրետակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը վիրավորվել


Բնակելի շենքը հրետակոծությունից հետո, Խարկով, 31-ը մայիսի, 2024թ․
Բնակելի շենքը հրետակոծությունից հետո, Խարկով, 31-ը մայիսի, 2024թ․

Խարկովի մարզում հունիսի լույս 3-ի գիշերը ռուսական հրթիռային հարվածներից մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ հարվածները եղել են Զմիյովի շրջանին։

«Հարված է հասցվել հանգստյան համալիրի տարածքին, զոհվել է մեկ տղամարդ, տվյալները պարզվում են։ Երկու քաղաքացիական անձ՝ տղամարդ և կին, վիրավորվել են»,- ասել է Սինեգուբովը։

Մայիսի 27-ից հունիսի 2-ը ռուսական զորքերը գրեթե հազար հարված են հասցրել Ուկրաինայի տարածքին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մարդկային կյանքի լիակատար անտեսում և մշտական ահաբեկում։ Սա այն է, ինչ Ռուսաստանը փորձում է տարածել։ Ռուսական տեռորը պետք է պարտվի։ Աշխարհն ի վիճակի է ապահովելու այն», - ասել է Զելենսկին և կոչ արել դաշնակիցներին բավականաչափ հակաօդային պաշտպանության համակարգեր և հեռահար զենքեր տրամադրել Ռուսաստանին դիմակայելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG