Ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ նրա գործընկերները լուրջ չեն վերաբերվում Ռուսաստանի առաջարկներին, որոնք հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ փոխանցվել են ուկրաինական պատվիրակությանը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի պահանջները վերջնագրերի նման են և չեն կարող բավարարվել։
Զելենսկին կրկին առաջարկել է կրակը դադարեցնել առանց նախապայմանների, հավելել, որ հրադադարից հետո կարող է տեղի ունենալ երկու երկրների ղեկավարների հանդիպում, հնարավոր է՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ:
«Ինչո՞ւ հրադադար առաջնորդների հանդիպումից առաջ, որովհետև մենք կհանդիպենք, և եթե չկա փոխըմբռնում, չկա ցանկություն լարվածության թուլացման և չկան տեսակետներ այն ավարտելու վերաբերյալ, ապա հրադադարը կավարտվի նույն օրը: Եթե տեսնենք, որ կարող ենք շարունակել երկխոսությունը և պատրաստ լինենք լարվածության թուլացմանն ուղղված քայլերի, ապա կշարունակենք հրադադարը», - Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկա պրավդան»:
Զելենսկին վերստին հաստատել է՝ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինին «նույնիսկ վաղը»: