Ուրբաթ վաղ առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել են Ռուսաստանի Սևծովյան Նովոռոսիյսկ նավահանգստում գտնվող նավը, բնակելի տները և գտնվող նավթաբազան: Վիրավորվել են նավի անձնակազմի երեք անդամներ, պնդում է ռուսական կողմը:
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը Telegram-ում հայտնել է, որ անձնակազմի երեք տուժած անդամները բուժվում են հիվանդանոցում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հարձակման հետևանքով նաև հրդեհ է բռնկվել նավթաբազայում: Օպերատիվ շտաբը հայտնել է, որ վնասվել են նաև ափամերձ կառույցները, սակայն այլ մանրամասներ չեն ներկայացրել:
Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել կողմերի հաղորդագրությունները: Ուկրաինական կողմը չի մեկնաբանել սա: