Մատչելիության հղումներ

Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստրը հայտարարել է, որ զղջում է Էփշտեյնին երբևէ հանդիպելու համար

Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտը հայտարարել է, որ զղջում է սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնին երբևէ հանդիպելու համար։

Պետական ալիքով ելույթ ունենալիս թագաժառանգը հազիվ է զսպել արցունքներն ու խոսել է դողացող ձայնով։ Արքայադուստրը ընդունել է, որ մի քանի տարի շարունակ կապ է պահպանել Էփշտեյնի հետ, այդ թվում նաև այն ժամանակ, երբ ամերիկացի ֆինանսիստն արդեն առաջին անգամ դատապարտված էր։

«Ես չգիտեի, որ նա սեռական հանցագործ է», - ասել է 52-ամյա արքայադուստրը, որը երկարատև լռությունից և հանրային մեծ կշտամբանքից հետո է առաջին անգամ բարձրաձայնում այս մասին։

XS
SM
MD
LG