Մատչելիության հղումներ

Նորաշենի և Մեծավանի գործով 6 անձ կալանավորվել է, 5-ը տնային կալանքի տակ է. ՔԿ

Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից 6-ը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

Տաշիր համայնքի այս երկու բնակավայրերում շաբաթ օրը միջադեպեր են տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների միջև:

Ըստ Քննչականի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը:

Քննչականն ավելի վաղ հաղորդել էր, որ տվյալ գործով 6 անձի նկատմամբ կալանքի, 4-ի նկատմամբ՝ տնային կալանքի որոշում է կայացվել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG