Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Սիրիայի հարավում


Սիրիա - Հսկիչ անցակետ Սուվեյդայում, հուլիս, 2025թ.
Սիրիա - Հսկիչ անցակետ Սուվեյդայում, հուլիս, 2025թ.

Սիրիայի հարավում իրադրությունը կրկին սրվել է։ Կառավարական ուժերն ու Սուվեյդայի շրջանում բնակվող դրուզները միմյանց են մեղադրում հուլիսին հաստատված հրադադարը խախտելու համար։

Դրուզների ջոկատները միավորող Ազգային գվարդիայի ներկայացուցիչները պնդում են, որ նախօրեին պաշտոնական Դամասկոսին ենթակա ուժերը միջին և խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել են Ալ-Մաջալ բնակավայրը։ Սիրիայի պաշտպանության նախարարը նույնական մեղադրանքներով է հանդես եկել դրուզների հասցեին։

Վերջին անգամ իրադրությունը Սիրիայի հարավում սրվել էր այս ամռանը։ Հուլիսի 13-20-ը տեղի ունեցած բախումների ընթացքում 1300 մարդ էր զոհվել՝ հիմնականում դրուզներ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG