ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումներում Երևանի «Նոա» և «Ալաշկերտ» ակումբները ոչ-ոքի խաղացին, «Փյունիկ»-ը պարտություն կրեց:
Քիշնևում «Զիմբրու» - «Նոա» խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպումից հետո Մոլդովայում լրագրողների հետ զրույցում «Նոա»-ի գոլի հեղինակ Վալենտին Կոստակեն ասաց.- «Հիմա մենք պետք է շարունակենք ու երբեք չհանձնվենք»:
Նույն՝ 1:1 արդյունքը գրանցվեց Երևանում «Ալաշկերտի» և ռումինական «Կլուժի» հանդիպմանը, «Փյունիկ»-ը մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց հունգարական «Դեբրեցենին»:
Պատասխան հանդիպումները կանցկացվեն հուլիսի 30-ին: