Մատչելիության հղումներ

«Նոա»-ն անցավ ՉԼ որակավորման երկրորդ փուլ


Դրվագ Դրվագ «Նոա» - «Բուդուչնոստ» առաջին հանդիպումից, Աբովյան, 8-ը հուլիսի, 2025թ.
Դրվագ Դրվագ «Նոա» - «Բուդուչնոստ» առաջին հանդիպումից, Աբովյան, 8-ը հուլիսի, 2025թ.

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոա» ակումբը երեքշաբթի ուշ երեկոյան Պոդգորիցայում ոչ-ոքի՝ 2:2 ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի յոթակի չեմպիոն «Բուդուչնոստ»-ի հետ և անցավ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ. թիմերի առաջին խաղում հուլիսի 8-ին Աբովյանում 1:0 հաշվով հաղթանակ էր տոնել «Նոա»-ն:

Պոդգորիցայում նախ Հայաստանի չեմպիոնը երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն դաշտի տերերին ի վերջո հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ վերջին գոլը խփելով խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին:

Որակավորման երկրորդ փուլում «Նոա»-ն ուժերի կչափի Հունգարիայի չեմպիոնի՝ Բուդապեշտի «Ֆերենցվարոշ»-ի հետ:

Անցած տարի «Նոա»-ն հաղթահարեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլերը, սակայն հիմնական մրցաշարում ընդամենը մեկ հաղթանակ տարավ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի և չորս պարտություն կրեց՝ դուրս մնալով հետագա պայքարից: Մասնավորապես, Լոնդոնում «Նոա»-ն 0:8 հաշվով պարտվեց «Չելսի»-ին, որը հետագայում դարձավ մրցաշարի հաղթողը, իսկ այս տարի նվաճեց ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության գավաթը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG