Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին:
Վարչապետը պատասխանել է տարածաշրջանային գործընթացներին, ՀՀ կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին վերաբերող հացերին:
Նիկոլ Փաշինյանը Էստոնիա է ժամանել ապրիլի 27-ին։
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Էստոնիայի Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև e-Estonia Briefing կենտրոն։
Այլ մանրամասներ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում չեն նշվում: