Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով:
ՀՀ կառավարության լրատվականի փոխանցամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության սկզբունքներով: [...] Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով ապահովելու մեր պետությունների միջև արդյունավետ երկխոսության հետագա խորացումը և երկկողմ համագործակցության ընդլայնումն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում»: