ՆԱՏՕ-ի պատվիրակության Հայաստան այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։
Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է։
Վարժանքին ներկա են նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։