«Ադրբեջանական բանակի կարողությունների մեծացումը Բաքվի հետ մեր գործընկերության կարևոր ուղղություններից մեկն է», - APA գործակալության հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում դաշինքի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նպատակներից ևս մեկը ՆԱՏՕ-ի ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի «համատեղելիության ամրապնդումն է»։
«Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է։ Բաքուն անդամ պետություններից շատերի հետ համագործակցում է տարբեր ասպարեզներում՝ բարեփոխումներ անվտանգության և պաշտպանության ոլորտներում, պայքար ահաբեկչության դեմ և կիբեռանվտանգություն», - նշել է Վիննիկովը։