Մատչելիության հղումներ

Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնել է Հայաստանին


Լուսանկարը Թաթուլ Ասիլյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը Թաթուլ Ասիլյանի ֆեյսբուքյան էջից

Մոսկվան Հայաստանին է արտահանձնել նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանին: Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ռուսաստանցի իրավապահները բավարարել են իրենց միջնորդությունը՝ Ասիլյանին արտահանձնելու վերաբերյալ:

Նա մեղադրվում է կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության հոդվածով: Թե մասնավորապես ինչ արարքների մասին է խոսքը, իրավապահները չեն մանրամասնում:

Դեռ 2023-ին ակտիվ ՔՊ-ական Ասիլյանն աչքի էր ընկնում արցախցիների հասցեին կոշտ գրառումներով, հորդորում իշխանություններին քննադատող արցախցիներին զրկել օգնությունից:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG