Մատչելիության հղումներ

Նախկին ՔՊ-ական Աղազարյանի կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է


«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանի ղեկավարած ՄԱՍԿ կուսակցության վարչապետի թեկնածուն ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։ Այս մասին Աղազարյանն է ֆեյսբուքյան իր էջում գրել։

Մարուքյանն էլ հայտարարել է, որ ուղիղ եթերում կխոսի խորհրդարանում նախաձեռնված իմպիչմենտի գործընթացի մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը վերջին շրջանում ակտիվ քննարկում են նաև խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները: Նրանց այդպիսի նախաձեռնություն սկսելու առաջարկ էր արել «Արթուն ենք» քաղաքացիական շարժումը:

Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG