Մատչելիության հղումներ

Նախագահ Խաչատուրյանն արդարացրեց ոստիկանության գործողությունները


Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում արդարացրեց ոստիկանության գործողությունները։ Նա նշեց, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում։

«Մենք շատ անգամներ զգուշացրել ենք, և այն մարդիկ, ովքեր որ կազմակերպել են, <> որ զերծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի արեք, բայց ցավոք սրտի իրանց պահվածքը այլ էր», - ասաց նա՝ շարունակելով, -«Ոստիկանները, ուժային կառույցները ստիպված էին իրականում անել այն գործողությունը, որ իրանք պարտավոր էին անել»։

Նախագահը միևնույն ժամանակ հավելեց, թե իշխանությունը, կառավարությունը, օրենսդիր մարմինը հակված չեն որևէ քաղաքացու «ստիպված ուժով կարգի հրավիրել»։

Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ կիրառեց Ազգային ժողովի հարակից տարածքում ընդդիմության հավաքի ժամանակ, հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։

Ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ոստիկանական գործողությունները որակեց «ահաբեկչություն՝ տեռոր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG