Մատչելիության հղումներ

Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեի թիվը ավելի քան 1000 է


Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեի թիվը հասել է 1002-ի, շաբաթ օրը հայտնել է ռազմական կառավարությունը: Առնվազն 9 մարդ է զոհվել հարևան Թաիլանդում, որտեղ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է շենքերը և տապալել մայրաքաղաք Բանգկոկում կառուցվող երկնաքերը, 30 մարդ մնացել է փլատակների տակ, 49-ը անհետ կորել են։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կանխատեսող մոդելավորումը գնահատում է, որ Մյանմարում զոհերի թիվը կարող է գերազանցել 10,000-ը, իսկ կորուստները կարող են գերազանցել երկրի տարեկան տնտեսական արդյունքը:

Երկրաշարժը վնասել է Մյանմարի ճանապարհները, կամուրջները և շենքերը, ըստ ռազմական կառավարության, որի գլխավոր գեներալը ուրբաթ օրը միջազգային օգնության կոչ է արել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG